ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման նախագիծը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է լիցենզավորման դաշտ բերել մանկական զարգացման կենտրոնները։

Նախագծերի փաթեթը ԱԺ-ում ներկայացրեց հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված կարգով»-ընդգծեց փոխնախարարը:

«ՀՀ-ում առկա են մոտ 300 կազմակերպություններ՝ զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում եմ նախադպրոցական տարբեր ծրագրեր, այդ թվում նաև այլընտրանքային: Կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս, չեն ապահովում երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները՝ սանիտարահամաճարակային, հակահիգիենիկ, հակահրդեհային անվտանգության և մյուս բաղադրիչներով: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների և չեն ապահովում Կրթության մասին օրենքնի պահանջները»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունը ստանում է զարգացման կենտրոններում խախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր: Փոխնախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթական ծրագրերով  և ծառայություններով գործունեություն ծավալելու համար ունենալ լիցենզիա և նախատեսված պահանջների ու պայմանների վերաբերյալ միասնական վերահսկման մեխանիզմներ և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշներ կլինեն:

Նախագծերի փաթեթն ընդունվեց 76 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: