2021 թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում կմեկնարկեն մայիսի 10-ին

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է՝ մայիսի 10-ից Հայաստանում կմեկնարկեն 2021թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները։ :

Միջոցառումները կանցկացվեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայի շրջանակներում և կներառեն թեմատիկ քննարկումներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև մարզային միջոցառումներ, որոնք կիրականացվեն Գյումրիում և Դեբետում: ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված սանիտարական նորմերի ու կանոնների համապատասխանությունն ապահովելու նպատակով միջոցառումները տեղի կունենան թե՛ առցանց, և թե՛ անցանց (օֆլայն) ձևաչափերով:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները կմեկնարկեն ճանապարհային անվտանգության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ առցանց թեմատիկ քննարկումներով, որոնց կհաջորդեն մարզերում իրականացվող միջոցառումներ երիտասարդության և նորարարության, ինչպես նաև զբոսաշրջության թեմաներով։ Կլինեն նաև հոլոգրաֆիկ ցուցադրություններ, լուսանկարվելու տաղավարներ և առցանց երաժշտական կատարումներ: Տոնակատարությունները կեզրափակվեն մայիսի 19-ին առցանց համերգով, որը կհեռարձակվի ԵՄ պատվիրակության սոցիալական մեդիա կայքերով:

Տոնակատարություններին կմիանան նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ցանկանում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացնել, որ COVID-19 համավարակով պայմանավորված անցանց միջոցառումներին մասնակցությունն այս տարի սահմանափակ է:

Այնուամենայնիվ, միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկությունները կներկայացվեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության սոցիալական մեդիա հարթակներներում.

Facebook՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia(link is external)

Twitter՝ https://twitter.com/eu_armenia(link is external)

Instagram՝ euinarmenia

Լրատվամիջոցների հարցումների համար դիմել Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանին [email protected](link sends e-mail) :

* 1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրել է կազմակերպված Եվրոպա ստեղծելու վերաբերյալ իր առաջարկը՝ խաղաղ հարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը դարձել է եվրոպական խորհրդանիշ (Եվրոպայի օր), որը դրոշի, հիմնի, կարգախոսի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին խորհրդանշում է Եվրոպական միությունը որպես քաղաքական կառույց: Եվրոպայի օրը տոնակատարությունների առիթ է, որն ավելի է մոտեցնում Եվրոպան իր քաղաքացիներին և հարևաններին: