Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հաղորդվում է, որ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ «Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները»,- գրել է Բաղդասարյանը։

