Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 17:05
Անտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Ռուբեն Նազարեթյանը նոր պաշտոն ունի
21.04.2026 | 17:00
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
21.04.2026 | 16:51
Վարորդների նկատմամբ սրտացավությունը ո՞ւր էր մինչ այս․ քաղաքական դիվիդենտներ են հավաքում․ փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:47
Քաղաքացու օրը Հայաստանում կնշվի 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով
21.04.2026 | 16:39
Ամիրյան փողոցը «Պապ թագավորի» անունով փոխելը պիտի բոլորի հետ քննարկվե՞ր․ նախաձեռնության հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:31
Դատավոր Ռոբերտ Պապոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել
21.04.2026 | 16:26
Ըմբշամարտի ԵԱ․ Աղաջանյանը և Տերտերյանը կիսաեզրափակիչում են, Գալստյանը, Գրիգորյանը և Խլոյանը պարտվեցին
21.04.2026 | 16:23
Դատապարտում եմ վարորդների նկատմամբ բռնության դեպքերը. Իզաբելլա Աբգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:21
1983-ից հետո առաջին անգամ NBA-ի լավագույն պաշտպանն ընտրվել է միաձայն
21.04.2026 | 16:19
«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» հուշագիր են ստորագրել ՝ միավորելով իրենց ներուժը
21.04.2026 | 16:12
Իրանը մահապատժի է ենթարկել մի տղամարդու՝ Իսրայելի հետախուզության հետ ենթադրյալ կապերի համար
21.04.2026 | 16:04
Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ
21.04.2026 | 15:56
Ժամո եմ արել ՔՊ-ին, գնանք ման գանք, տեսնենք՝ ժողովուրդն ում է սիրում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:46
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
21.04.2026 | 15:42
Վաղը չէ մյուս օրը ժամը 12:00-ին սպասելու եմ. Մեսրոպ Մանուկյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «փախածներ» բառի օգտագործումը Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ նախընտրական փուլում նրանց թիրախավորելու և Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը սեփական պատասխանատվությունից հանելու նպատակ է հետապնդում։  Factor TV-ի  հետ զրույցում նա շեշտում է, որ քաղաքական դաշտի ծայրահեղ բևեռացումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ կողմերը միմյանց դիտարկում են ոչ թե որպես հակառակորդներ, այլ էկզիստենցիալ թշնամիներ։

Վերլուծելով մետրոյում վարչապետի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը՝ Տիգրան Գրիգորյանը նշում է, որ վարչապետի հետագա պարզաբանումը, թե «փախածներ» ասելով նկատի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական էլիտային, իրականությանը չի համապատասխանում։

«Նախ արձանագրենք, որ այդ միջադեպի ընթացքում նա չէր կարող նկատի ունենալ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որովհետև խոսում էր հասարակ քաղաքացու հետ, այնտեղ որևէ պաշտոնյա չկար, որպեսզի նա դուքով դիմելով ասեր՝ դուք փախածներով այս պիտի անեք կամ այն պիտի չանեք։ Այսինքն, սա հստակ արդարացում է, որը արել է հետագայում», – նշում է քաղաքագետը։

Գրիգորյանի կարծիքով՝ այս խոսույթը նախընտրական քարոզչության մաս է կազմում՝ նպատակ ունենալով Ղարաբաղի կորստի թեման դարձնել քննարկումների կենտրոնական թեմաներից մեկը։ «Նա վերարտադրում էր երկու տարածված պատում փախստականների վերաբերյալ։ Առաջին պատումը անվանել էինք պայմանականորեն «անշնորհակալ Ղարաբաղցու» վերաբերյալ պատում, երկրորդն էլ՝ էլի պայմանական, «դասալիք Ղարաբաղցու» վերաբերյալ պատում», – ասում է նա։

Քաղաքագետը Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը դիտարկում է որպես քաղաքական դաշտի ծայրահեղ բևեռացման արդյունք։ «Սա, կարծում եմ, մեր բևեռացված քաղաքական դաշտի և ընդհանրապես հասարակական կյանքի արտացոլումն է, երբ մարդիկ արդեն միմյանց սկսել են դիտարկել ոչ թե որպես քաղաքական հակառակորդներ կամ քաղաքական տարաձայնություններ ունեցողներ, այլ ավելի էկզիստենցիալ ինչ-որ կատեգորիաներով են մտածում»։

Նա ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, սակայն իշխանությունն այս հարցում ավելի մեծ պատասխանատվություն ունի։ «Բոլոր երկրներում իշխանություններն ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան ընդդիմությունը և հասարակության այլ խմբերը։ Այսինքն, առաջին հերթին իշխանությունն այդ քայլը պետք է անի, պետք է հրաժարվի ինչպես այդ բևեռացնող հռետորաբանությունից, երբ բոլոր ընդդիմախոսները, բոլոր ընդդիմադիրները հայտարարվում են հինգերորդ շարասյուն կամ օտարերկրյա գործակալ և այլն, մյուս կողմից՝ նաև բառապաշարը»։

Գրիգորյանը նշում է, որ գործում է ընտրողական արդարադատության սկզբունքը. «Այստեղ գործում է հայտնի սկզբունքը, որ ընկերներին՝ ամեն ինչ, իսկ թշնամիներին՝ օրենք»։

Խոսելով Արցախի հարցի շուրջ տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումների մասին՝ Գրիգորյանը նշում է, որ իշխանության մոտեցումը, թե Հայաստանը ռեսուրս չունի շարունակելու Ղարաբաղյան հակամարտությունը, մեծ հաշվով համապատասխանում է իրողություններին։ «Բայց աննորմալ է, երբ կառավարությունը փորձում է այս մոտեցումը պարտադրել հասարակության բոլոր խմբերին, երբ հայտարարում է, որ ընդհանրապես Հայաստանում որևէ անհատ, որևէ խումբ, թանգարանի տնօրեն, գիտնական չպետք է խոսի Արցախի մասին, Արցախը տաբու բառ է դարձել»։

Նրա խոսքով, ընդդիմության խոստումները վերադարձի մասին իրատեսական չեն, սակայն մարդկանց հոգեբանական վիճակը պետք է հաշվի առնել։ «Մարդ կա, որ մտածում է, այդ հույսը իր մեջ պահում է, միգուցե նույնիսկ ենթագիտակցական մակարդակով հասկանալով, որ այդ հույսն իրատեսական չէ, բայց այդ հույսը կարող է օգնում է այդ մարդուն շարունակել կյանքը, ինչ-որ նպատակ ունենալ այս կյանքում։ Կան այլ մարդկանց խմբեր, որոնք ընդհանրապես մոռանում են ամեն ինչ, փորձում են ստեղծել մի իրավիճակ, որ Արցախը գոյություն չի ունեցել»։

Քաղաքագետը վստահ է, որ քաղաքացիների մեծ մասը չի ընդունում բևեռացնող խոսույթները, և եթե հայտնվեն ուժեր, որոնք կկենտրոնանան խնդիրների ու բովանդակային քննարկումների վրա, նրանք կարող են ստանալ չկողմնորոշված զանգվածի աջակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան