ՌԴ-ն գիտի՝ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում. ճնշումներով կանխում է անգամ ԵՄ-ին մերձեցման ձևական հայտարարությունը․ Էդուարդ Անտինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Հայաստանի շնորհապետական կուսակցության» պատգամավորի թեկնածու Էդուարդ Անտինյանը Factor TV-ի տաղավարում խոսել է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման սահմանափակումների, իշխանության արտաքին քաղաքականության և հետընտրական հնարավոր զարգացումների մասին։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից տասնյակից ավելի հայկական ապրանքատեսակների ներմուծման սահմանափակումներին՝ Էդուարդ Անտինյանը նշեց, որ դա պատժիչ քայլ է ընտրություններից առաջ, որի նպատակը ոչ թե Հայաստանի՝ ԵՄ գնալու իրական վտանգն է, այլ նույնիսկ ձևական քայլերը կանխելը։

«Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում։ Դա հրաշալի գիտեն նաև Ռուսաստանում։ Ուղղակի այս ճնշումները բացառապես այն թեմային չի վերաբերում, որ իրենք ուզում են դրանով կանխել Եվրոպա գնալը։ Իրենք լավ գիտեն, որ չի գնում։ Այս ամենը արվում է նրա համար, որ նույնիսկ Ռուսաստանն ասում է՝ անգամ ձևական հայտարարություն Եվրամիության հետ մերձենալու մասին թույլ չենք տալու։ Ընտրությունից առաջ ասում են, որ դու պետք է 100-տոկոսանոց կողմնորոշված ասես, որ Ռուսաստանի հետ ես»,- ասաց Անտինյանը։

Նրա խոսքով, իշխանությունները պնդում են, թե հնարավոր չէ կտրուկ քայլերով հեռանալ Ռուսաստանից, քանի որ դա կհանգեցնի աղետալի հետևանքների, սակայն Անտինյանը համոզված է, որ Եվրոպան ունի բավարար ռեսուրսներ՝ Հայաստանին աջակցելու համար։

«Եվրոպան 40 միլիոնանոց Ուկրաինային է պահում, պատերազմի հինգերորդ տարին է։ Հայաստանի տնտեսության եղած-չեղածն ի՞նչ է, որպեսզի չկարողանան որևէ ծրագրով որևէ երրորդ երկիր ուղարկել կամ էլ թե չէ՝ կոմպենսացնեն տրանսպորտային ծախսերը»,- նշեց նա՝ հավելելով, որ Եվրոպան արդեն ձևավորում է սեփական անվտանգային համակարգը, որի մաս կարող է դառնալ նաև Հայաստանը։

«Հայաստանի շնորհապետական կուսակցության» թեկնածուն հստակեցրեց իրենց դիրքորոշումը հետընտրական համագործակցությունների վերաբերյալ՝ բացառելով կոալիցիան թե՛ գործող իշխանության, թե՛ նախկինների հետ։

«Անցնում ենք խորհրդարան, չենք միանում ոչ այս իշխանությանը, ոչ նախկիններին։ 2021 թվականին ասում էին՝ ընտրենք չարիքի փոքրագույնը, որ Քոչարյանը չգա։ Հիմա էլ ասում են՝ ընտրենք Քոչարյանին, որովհետև մենակ ինքը կարող է ճանապարհ դնել։ Տեսանք, որ Քոչարյանը այլևս փուչիկը պայթեց, ինքը այլևս այն հրեշը չի, ինչ որ իրա մասին կարծում են, և Նիկոլ Փաշինյանն էլ այլևս չարիքի փոքրագույնը չի։ Նա բավական կայացած չարիք է։ Այնպես որ, եթե մենք ունենք երկու չարիք, երկու չարիքի միջև մենք ընտրում ենք բարիքը»,- հայտարարեց Անտինյանը։

Նա ներկայացրեց իրենց ռազմավարությունը խորհրդարանում հայտնվելու դեպքում․ «Եթե մենք քայլ ենք անում և ասում ենք, որ մենք հայտ ենք ներկայացնում Եվրամիությանը, լավ գիտենք, որ դա մի օրում կամ մի տարում կամ գուցե տասը տարում էլ չի լինելու։ Բայց երբ որ առաջին քայլն անում ես, դու քո ժողովրդի առաջ հաշվետու ես։ Եթե ունենք մեծամասնություն, ոչ մեկի հետ չենք միանում։ Եթե մեծամասնություն չի ձևավորվում որևէ ուժի կողմից և մեր ձայնը վճռորոշ է, մենք ասում ենք՝ մենք կունենանք փոքրամասնության կառավարություն։ Մեկ տարվա ընթացքում չես կարող անվստահություն հայտնել ընտրված վարչապետին։ Իսկ մեկ տարի հետո մենք ինքներս կնախաձեռնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև բոլոր լծակները գործադիր կլինեն մեր ձեռքում, և դուք կպատկերացնե՞ք ՔՊ-ն առանց Նիկոլ Փաշինյան վարչապետի»։

Անտինյանը վստահ է, որ իրենց ուժը կհաղթահարի անցողիկ շեմը՝ չնայած հարցումների ցածր արդյունքներին, քանի որ, ըստ նրա, մարդիկ վախենում են հեռախոսով հայտնել իրենց իրական նախապատվությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան