Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Բանակցությունների շրջանակում Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան երկու ամսվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Դոնեցկի մարզից, հակառակ դեպքում, սպառնալով փոխել իր պահանջները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Meduza-ն։

«Նրանք ամերիկյան կողմին ասում են՝ հիմա նոր վերջնաժամկետ է․ երկու ամսից կգրավեն մեր երկրի արևելքը, նրանք կգրավեն Դոնբասը։ Եվ այսպես՝ Ուկրաինան երկու ամիս ունի հեռանալու համար։ Այդ դեպքում պատերազմը կավարտվի։ Բայց եթե Ուկրաինան չհեռանա, Ռուսաստանը կգրավի Դոնբասը, և այդ ժամանակ պայմանները կլինեն այլ»,- պնդել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ իրականում Ռուսաստանը չի կարողանա հասնել դրան, և որ Մոսկվան «հասկանում է դա»։

Դոնբասի կարգավիճակն Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների առանցքային հարցն է։ Կողմերը բազմիցս նշել են, որ գրեթե բոլոր մյուս հարցերի շուրջ փոխզիջման են հասել։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայել պատերազմի պատճառով պաշտոնական բանակցությունները դադարեցվել են, քանի որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները ներկայում հիմնականում կենտրոնացած են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վրա: Այնուամենայնիվ, ամերիկացիների, ուկրաինացիների ու ռուսների միջև երկկողմ շփումները շարունակվում են:

Ավելի վաղ էլ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ըը Կիևից պահանջում է դուրս գալ Դոնբասից՝ անվտանգության երաշխիքներ ստանալու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի