ԱՄՆ-ը Կիևից պահանջում է դուրս գալ Դոնբասից՝ անվտանգության երաշխիքներ ստանալու համար․ Զելենսկի

Լուրեր

26.10.2026 | 09:52
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ իր զորքերը դուրս բերելու Դոնբասի մնացած մասից, ինչը թույլ կտա որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ Միացյալ Նահանգներից: Սակայն Զելենսկին Դոնբասից հեռանալը համարում է սխալ և վտանգավոր քայլ, այդ թվում՝ Թրամփի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ամերիկացիները պատրաստ են բարձր մակարդակով ձևակերպել այս [անվտանգության] երաշխիքները, երբ Ուկրաինան պատրաստ լինի դուրս գալ Դոնբասից։ Իմ կարծիքով՝ ռուսական կողմն ամերիկացիների հետ իր երկխոսության մթնոլորտը ձևավորում է հենց այս գաղափարի շուրջ, որ Ուկրաինան պետք է դուրս գա Դոնբասից, այդ դեպքում Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտա այն անվտանգության երաշխիքները, որոնք ցանկանում է, և ռուսներն անպայման կդադարեցնեն պատերազմը։ Սա մոտավորապես այն եռանկյունին է, որում մենք հայտնվել ենք։ Դուք հասկանում եք, որ Դոնբասից հեռանալը սխալ է, անբարոյական և այլն, բայց Դոնբասից այսօր հեռանալը նաև նշանակում է Ուկրաինայի պաշտպանական գծերի թուլացում»,- ասել է նա։

Այդ պատճառով, Զելենսկին կարծում է, որ երկրի արևելյան մասից դուրս գալը մեծ ռիսկ է ներկայացնում Ուկրաինայի համար, Եվրոպայի համար։

«Վերջին հաշվով՝ խաթարված խաղաղությունը մեծ ռիսկ է թե՛ Թրամփի, թե՛ նրա թիմի համար։ Հետևաբար, մենք պետք է խոսենք։ Եթե երեք կողմերն էլ ցանկանում են խաղաղություն, նրանք պետք է անցկացնեն առնվազն մեկ ղեկավարության մակարդակով հանդիպում՝ տարածքային հարցերը և անվտանգության երաշխիքները քննարկելու համար։ Սրանք երկու հիմնական հարցեր են՝ տարածքային հարցեր և անվտանգության երաշխիքներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այստեղ միջնորդ է։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ հնարավորությունները նրանց ձեռքում են»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը ներկայում կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա։

«Մերձավոր Արևելքը, անկասկած, ազդում է նախագահ Թրամփի վրա, և կարծում եմ, որ այն կազդի նաև նրա հետագա քայլերի վրա։ Ցավոք, իմ կարծիքով, նախագահ Թրամփը շարունակում է ընտրել ուկրաինական կողմի վրա ճնշումը մեծացնելու ռազմավարությունը»,- ասել է Զելենսկին։

Հունվարին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կիևի դիրքորոշումը տարածքների վերաբերյալ չի փոխվել, և որ փոխզիջումները պետք է փոխադարձ լինեն։ Նա նաև հավելել էր, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ անվտանգության երաշխիքները «100%-ով պատրաստ են», և Կիևը սպասում է, որ դրանք կստորագրվեն։

Financial Times-ը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է նման պայման դնել։ Աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը նախնական պատրաստ էր խաղաղ ժամանակ ավելացնել Ուկրաինայի զինված ուժերին զենքի մատակարարումները, եթե ուկրաինական զորքերը դուրս գան։ Սակայն այդ ժամանակ դեռևս պարզ չէր՝ արդյո՞ք ԱՄՆ-ը որևէ պաշտոնական պարտավորություն կստանձնի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի