«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 14:12
Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
13.05.2026 | 14:01
Հակոբ Արշակյանը ACT քոլեջի ուսանողների հետ քննարկել է նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները
13.05.2026 | 13:53
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիում»
13.05.2026 | 13:45
Ախալցխայում հայկական եկեղեցուց սրբապատկերները դուրս են բերվել և նետվել աղբամանի մոտ. հետաքննություն է սկսվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.05.2026 | 13:36
Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը. NYT
13.05.2026 | 13:29
«200 հազար գրեֆ ենք արե, որ բան ըլնի էդ ապերացիան»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:24
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-ի և ՀՀ-ի միջև երկկողմ առևտրի արգելքների վերացման մասին
13.05.2026 | 13:18
Երկաթուղային կապ ունենք մեր բարեկամ ՌԴ-ի հետ․ Փաշինյանը ներկայացնում է բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:10
Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել
13.05.2026 | 13:02
Ով ձայն է տալիս Ծառուկյանին, ուղիղ քվե է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:54
Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան
13.05.2026 | 12:45
Ազատ Արշակյանը դատարանում հաղթել է Սամվել Կարապետյանին․ ինչ մանրամասներ են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
Բոլորը

Տիգրան Պասկևիչյանի  ֆիլմը, որ պատմում է Հայաստանի անկախացման դժվար ճանապարհի մասին, չի ցուցադրվի․ արդեն 5․5 տարի է՝ «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմը Հանրային հեռուստաընկերության պահոցում է։  Օրերս դրա հետագա ճակատագիրն արդեն դատարանը վճռեց՝ ճանաչելով Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության բացառիկ գույքային իրավունքները դրա նկատմամբ, իսկ Տիգրան Պասկևիչյանին արգելվեց ֆիլմի օգտագործումը։

«Իրենց պետք չի, որ խոսվի, որ այս երկիրը քայլ առ քայլ դարձել է երկիր։ Եթե այդ բանը խոսվի, եթե այդ մասին անընդհատ խոսվի, ասվի, մարդիկ պիտի հասկանան, որ իրենք եկել ու քանդել են այն, ինչը ուրիշ մարդիկ ստեղծել են սենց բրնձի հատիկներով հավաքելով։ Այ սա է ամբողջ խնդիրը»,- ասում է ֆիլմի հեղինակը։

58 րոպեանոց ֆիլմը պատմում է Ղարաբաղյան շարժումից մինչև 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն ընկած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասին։ Պասկևիչյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց է եղել, սակայն մշտապես բաց է եղել ֆինանսավորման հարցը։ Անկախության հռչակագրի 30-ամյակին ընդառաջ՝ 2020 թվականի մայիսին, նման վավերագրություն ստեղծելու առաջարկ, ըստ Պասկևիչյանի, արել է այդ ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, բայց ֆինանսական հարցերի պատճառով իրագործումը հետաձգվել է։

«Որոշ ժամանակ հետո ինձ ասացին, որ կարող է այդ ֆիլմը պատվիրել Հանրային հեռուստաընկերությունը։ Ասացի՝ շատ լավ։ Պատվիրեցին, ես սկսեցի անել, այդ ֆիլմը սկսեց գնալ առաջ և այդ ժամանակ սկսվեց պատերազմը»,- նշում է նա։

2020 թվականի դեկտեմբերին ֆիլմն արդեն պատրաստ էր, սակայն Պասկևիչյանն ինքն է առաջարկել, որ այդ օրերին չցուցադրվի։  Պայմանագրով 4,2 մլն դրամ բյուջե ունեցող ֆիլմի հեղինակային իրավունքներն ամբողջությամբ պատկանում են Հանրային հեռուստաընկերությանը։ Պասկևիչյանի խոսքով՝ իրեն հավաստիացրել են, որ հեռարձակելու են մուլտիպլեքսով, ինչպես նաև տարածելու են Youtube-ով։ 

«Հինգ տարվա մեջ եղել է առնվազն ամեն տարի երեք առիթ, որ այդ ֆիլմը Հանրայինը կարող էր ցույց տալ՝ Ղարաբաղյան շարժման սկզբի օրը, հռչակագրի օրը, Անկախության օրը։ Եվ բացարձակապես ոչինչ չարվեց։ Եվ ես սպասեցի մինչև 35-ամյակն էր 23 թվականին Ղարաբաղյան շարժման, տեսա՝ էլի ցույց չի տրվում։ Դիմեցի տնօրենին Հանրային հեռուստաընկերության, ասացի՝ լսեք, եթե դուք ցույց չեք տալիս, միգուցե ինչ-որ ձևով պայմանավորվենք, ինչ-որ պայմանագիր փոխենք»,- նշում է Պասկևիչյանը։

Ֆիլմի հեղինակի խոսքով՝ իր այդ գրավոր դիմումին որևէ պատասխան չի ստացել, 5 տարվա ընթացքում անպատասխան է նաև գլխավոր հարցը՝ ինչու չի ցուցադրվում ֆիլմը։ 

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն ա, որ հստակ ասում ա, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք ա չշարունակենք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն ա, որ ասում ա՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չլինի։ Ինչու՞, ժողովու՛րդ ջան, որովհետև Անկախության հռչակագրի տեքստը ինքը ոչ թե անկախության հռչակագիր ա, ինքը կոնֆլիկտային հռչակագիր ա»,- օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Գուցե վարչապետի նմանօրինակ խոսույթն է ոչ պաշտոնական հրահանգ՝ հեռուստաընկերությանը։

«Ուղիղ հրահանգը գիտեք ոնց է լինում․ Նիկոլ Փաշինյանը մի հատ լայվ է մտնում, մի բան ասում է, մարդիկ դա ընդունում են որպես ուղիղ հրահանգ։ Այդ հրահանգները չի լինում գրավոր ձևով, ստորագրված բլանկի վրա։ Մոռանա՞նք լրիվ մեր ամբողջ պատմությունը»,- ասում է ֆիլմի հեղինակը։

Պասկևիչյանը պայմանագրով որևէ իրավունք չի ունեցել ֆիլմի տնօրինման մասով։ Այս տարիների ընթացքում փորձ է արվել նաև հետ գնելու հեղինակային իրավունքները։

«Դա եղել է իմ առաջարկը պարոն Մովսիսյանին, որ այս ֆիլմը գնենք, որպեսզի հեղինակը հնարավորություն ունենա ֆիլմը ցույց տալու»,- FactorTV-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Մեր հարցին, թե ինչ պատասխան է ստացել, ասաց. «Պատասխանը ստացել եմ, որ դեռ պետք է քննարկեն, բայց որոշակի առաջարկ չեմ ստացել»։

Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացված հայցի հիմքում դրվել է Պասկևիչյանի կողմից «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի անցած տարվա մայիսին ՀԱԿ գրասենյակում ցուցադրությունը։ Դատարանի վճռից հետո արգելվում է նաև նման ցուցադրությունները։ Բացի այդ, դատական ծախսերի համար Պասկիևչյանը պարտավորվում է վճարել 40 հազար դրամ։ Վերաքննիչ բողոք նա չի ներկայացնի, նշում է՝ իմաստ չունի։

Ֆիլմի հեղինակը ֆեյսբուքյան էջում երեկ կոշտ գրառում էր կատարել, որում հիշատակել էր նաև Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին։ Նրա խոսքով՝ չցուցադրելու որևէ հրահանգ չի եղել։ Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Պասկևիչյանն այն չի ավարտել նախատեսված ժամկետում՝  մինչև 2020 թվականի օգոստոսի 23-ը։

«Գրառման հետ կապված զազրախոսությունը, ամբաստանությունը, բանսարկությունը մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Կա դատարանի վճիռ, որով բավարարվել է Հանրային հեռուստաընկերության հայցը։ Հանրային հեռարձակողի խորհուրդը որևէ մասնակցություն չի ունեցել այդ գործընթացին։ Խորհուրդը չի կարող ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար շրջանցել դատարանի վճիռը և պարտադրել Հանրային հեռուստաընկերությանը ցուցադրել նրա ֆիլմը»,- ասում է Դարբինյանը։ 

Ի վերջո, ինչո՞ւ է պահոցում մնացել ֆիլմը, որը պատրաստ է արդեն 5 տարի և որի համար հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը վճարել է ավելի քան 4,2 մլն դրամ։ Այս և ոչ միայն այս հարցերի պատասխանները ստանալու համար Factor TV-ն դիմեց հեռուստաընկերությանը, սակայն մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Դրա պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան