Սարգիս Կարապետյանի վարորդը երկրորդ անգամ է տուգանվում․ միլիարդատիրոջ որդուն սպասարկող մեքենայի հետնապակուց գրությունը չի հեռացվել

Լուրեր

26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդուն՝ Սարգիս Կարապետյանին պատկանող «Մայբախի» վարորդը երկրորդ անգամ է տուգանվում։ Պատճառը 99 SK 999 «գոլդ» համարներով MERCEDES-BENZ MAYBACH S580 մակնիշի ավտոմեքենայի վրա գովազդի տեղադրման կարգի խախտումն է։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ՆԳՆ-ից։

Ըստ գերատեսչության՝ վարորդը երկրորդ անգամ տուգանվել է 20 հազար դրամով։ Մինչ այս էլ տուգանվել էր 25 հազար դրամով։

Հիշեցնենք՝ Factor.am-ը փետրվարի 17-ին էր առաջին անգամ արձանագրել, որ ռուսաստանցի խոշոր գործարար, միլիարդատեր ու Հայաստանում վարչապետ դառնալու ցանկություն հայտնած Սամվել Կարապետյանի որդու մեքենայի հետնապակուն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» գրությունն է։ Մեր այս հրապարակումից հետո ոստիկանությունը վարչական տուգանք կիրառեց՝ 25 հազար դրամ։ 20 հազարը՝ ապակու գրության, իսկ հինգ հազարը՝ մեքենան չթույլատրվող վայրում կայանելու համար։

Նույն խախտումը Factor.am-ն արձանագրեց նաև մարտի 11-ին։ Մեր հերթական հրապարակումից հետո ոստիկանությունը կրկին 20 հազար դրամով տուգանել է Սարգիս Կարապետյանի վարորդին։ Երկու դեպքում էլ Կարապետյանի մեքենան արձանագրել ենք Սարյան փողոցում կայանած։

ՆԳՆ-ից հետաքրքրվել ենք, թե բացի տուգանքը ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել խախտումներով տեղադրված գովազդը հեռացնելու համար։

«Նշված տրանսպորտային միջոցով թույլ տրված՝ տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգի խախտումը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում չի հանդիսանում, այլ ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2137-Ն որոշմամբ հաստատված՝ տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգի խախտում է, այն ներառված չէ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանների ցանկում, ուստի իրավախախտումը վերացնելու պարտականությունը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, ոչ թե ոստիկանության պարտականությունն է»,-փոխանցել է ՆԳՆ խոսնակը։

Հայաստանը ղեկավարելու հավակնություն ունեցող գործչի որդու կողմից վարչական իրավախախտումը չվերացնելու այս դրսևորումը հատկապես ուշագրավ է քաղաքական ուժի կողմից ուժեղ Հայաստան կառուցելու կարգախոսների ֆոնին։

Նարեկ Կիրակոսյան