Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից երկրի քաղաքացիների տարհանումն ապահովելու համար։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ «Շնորհակալություն Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ մինչ օրս Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանը նպաստելու համար։ Գնահատում ենք նրանց աջակցությունն այս դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը՝ նշելով նաև ՀՀ ԱԳ նախարար …

