«Մի ամբողջ քաղաքակրթություն» չվերացավ. պատերազմի 40-րդ օրը 2-շաբաթյա հրադադար՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը, թե «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա», բարեբախտաբար, իրականություն չդարձավ։ Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադար կնքել՝ Պակիստանի հետ խորհրդակցություններից հետո։ Այդ ժամանակահատվածում պետք է ապահովվի նավերի անարգել անցումը Հորմուզի նեղուցով։

«Մեծ օր համաշխարհային խաղաղության համար: Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա, նրանք արդեն կշտացել են։ Նույն կերպ և մնացած բոլորը: Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության կուտակումների հարցում: Շատ դրական գործողություններ կլինեն: Մեծ գումարներ կաշխատվեն: Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը: Մենք կբեռնվենք բոլոր տեսակի պաշարներով և պարզապես «կպտտվենք այդտեղ», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ է ընթանում: Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք զգում ԱՄՆ-ում, սա կարող է լինել Մերձավոր Արևելքի Ոսկե դարը»,- գրել էր Թրամփը։

Հրադադարի հասնելու գործում իր ներդրումն է ունեցել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը խնդրել էր իր ձևակերպմամբ՝ զսպել այն կործանարար ուժը, որը երեկ երեկոյան շարժվում էր դեպի Իրան. «Ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնության են եկել ամենուր անհապաղ հրադադարի շուրջ»։

ԱՄՆ-ն Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ էր ստացել, որը, ըստ Թրամփի, բանակցությունների համար գործնական հիմք է։ Իրանական Mehr գործակալությունը հրապարակել է փաստաթուղթը և հայտարարել, որ ԱՄՆ-ն ընդունել է դրանք.

1․ Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։
2․ Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։
3․ Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։
4․ Հորմուզի նեղուցի վերաբացում։
5․Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընթացակարգի և պայմանների սահմանում։
6․ Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում։
7․ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն։
8․ Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների և սառեցված ակտիվների բացում։
9․ Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք։
10․ Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։

Պաշտոնական Թեհրանն իր հերթին հաստատել է հրադադարի հասնելու պատրաստակամությունը։ Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը «մեծ հաղթանակ» է տարել Միացյալ Նահանգների նկատմամբ՝ ստիպելով Վաշինգտոնին ընդունել պատերազմի լիակատար դադարեցման իր տասը կետանոց ծրագիրը. «Հորմուզի նեղուցը երկու շաբաթվա ընթացքում կվերաբացվի նավերի անվտանգ անցման համար՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված և տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով»։

ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է ապրիլի 10-ին Իսլամաբադում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի գրասենյակից հայտարարում են, որ սատարում են Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու ԱՄՆ որոշումը, մինևնույն ժամանակ ընդգծում՝ հրադադարը Լիբանանին չի վերաբերում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը ողջունելով հրադադարը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական, Լիբանանը պետք է ներգրավել համաձայնագրի մեջ։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները մեկնարկեցին փետրվարի 28-ին։ Առաջին իսկ օրը Թեհրանում սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենիին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Իրանը պատասխանում էր՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներին, որտեղ ամերիկյան ռազմական օբյեկտներ կան։ Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները իր վերջնագրի ժամկետը լրանալուց մի քանի ժամ անց։ Ապրիլի 6-ին Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ նա ասել էր, որ Միացյալ Նահանգները կարող է իրականացնել Իրանի «լիակատար ոչնչացումը» չորս ժամվա ընթացքում։ Թեհրանին ուղղված վերջնագրի ժամկետը, որը պահանջում էր բացել Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային նավթի և գազի հիմնական երթուղին, լրանում էր այսօր վաղ առավոտյան, Երևանի ժամանակով ժամը 4:00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան