Իրանը հարձակվել է Քուվեյթի և ԱՄԷ-ի վրա՝ իր նավթային օբյեկտներին հարվածելուց հետո

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է սկսել Քուվեյթի և  Արաբական Միացյալ Էմիրությունների վրա՝ չորեքշաբթի առավոտյան Իրանի Լավան կղզում գտնվող նավթային օբյեկտների վրա ավիահարվածներից հետո, հաղորդել է պետական ​​հեռուստատեսությունը։

Պետական ​​հեռուստատեսությունը նաև մեջբերել է Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերության հաղորդագրությունը, ըստ որի՝ Լավանի նավթավերամշակման գործարանը «վախկոտ հարձակման է ենթարկվել» առավոտյան ժամը 10-ին:

Իրանի Հեղափոխության  պահապանների կորպուսը հայտարարել է, որ գիշերը հարձակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ համալիրների և նավթի փոխադրման գծերի, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստային քաղաքի նավթային օբյեկտների վրա, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները։

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել Իրանի կողմից հրթիռային հարվածի դեմ։

Քուվեյթը հայտարարել է, որ ժամեր շարունակ բախվել է «իրանական հարձակումների ինտենսիվ ալիքի»։ Հաղորդվել է, որ որոշ անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են կենսական նշանակություն ունեցող  էլեկտրակայաններ և ջրի աղազերծման կայաններ, ինչպես նաև նավթային օբյեկտներ՝  ենթակառուցվածքներին պատճառելով մեծ վնաս։

Ավելի վաղ հաղորդվել էր,  Իրանի Լավանի նավթավերամշակման գործարանում և Սիրի կղզում մի քանի պայթյուններ են գրանցվել՝ ԱՄՆ-Իրան հրադադարի մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի