Պանրի ու երշիկի տեսականի, պաշտետ, սև ու կարմիր ձկնկիթ․ ԱԳՆ արարողակարգի ծառայության պետը նվեր է ստացել ռուսաստանցի գործընկերոջից

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

3 շիշ գինի, 3 հատ երշիկի տեսականի, 3 տուփ ծխեցված ձկան տեսականի, մեկական տարա կարմիր և սև ձկնկիթ. ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիսլավ Կիտաևն այս ամենը նվիրել է ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վանոյանի՝ ԿԿՀ ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից։ 

Ռուսաստանցի պաշտոնյան փայտե տուփ է տվել, որը իր մեջ ներառել է 3 շիշ գինի, 1 շիշ օղի, 1 շիշ կոնյակ, 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, 3 տուփ ծխեցված ձկան տեսականի, 1 ապակյա տարա ծովախեցգետնի ձողիկներ, 1 ապակյա տարա կարմիր ձկնկիթ և 1 տարա սև ձկնկիթ:

Նվերի ընդհանուր արժեքը գնահատվել է 336,500 դրամ։ Ձևաթղթում նշվում է, որ գնորոշման համար հիմք են հանդիսացել մի քանի բաց աղբյուրներից վերցված գների միջինացված արժեքները։ 

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ  կանոններ։  

Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:  

Նախատեսված չափը գերազանցող նվերը հաշվառվելուց հետո որոշ ժամանակ անց փոխանցվում է Պետական գույքի պահպանման կոմիտեին, որը և որոշում է դրա հետագա ճակատագիրը։

Անի Թամրազյան