Նաիր Թիկնիզյանը չի բացառել Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի բացառել, որ կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։

«Իմ ուղին ֆուտբոլ խաղալն է։ Ինչ վերաբերվում է վերադարձիս, տեղին չի լինի բացառել դա։ Կարծում եմ՝ ամեն բան կախված է հանգամանքներից։ Նույնը կասեմ Եվրոպայի վերաբերյալ։ Սակայն այսօր ես «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ եմ։ Առջևում մրցաշրջանի եզրափակիչ հատվածն է, և բոլոր մտքերս կապված են դրա հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադառնալը կախված հանգամանքներից ու այն բանից, թե ինչպես կդասավորվի հաջորդ ամառը։ Ինձ համար առաջնահերթություն է եվրագավաթներում խաղալը։ Սակայն ամեն բան կախված է հանգամանքներից»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Նաիր Թիկնիզյանը 2025 թ․ ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որը 1,7 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար (ըստ Transfermarkt-ի)։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը։