Հրադադարից հետո Հորմուզի նեղուցով առաջին նավերն են անցել

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հորմուզի նեղուցում նավերի ակտիվության նշաններ են ի հայտ գալիս ԱՄՆ-Իրան  հրադադարի մասին հայտարարությունից հետո, որը ներառում է ռազմավարական ջրային ուղու ժամանակավոր վերաբացումը․  գրում է France 24-ը։

«Տարածաշրջանում մնում են հարյուրավոր նավեր, այդ թվում՝ 426 լցանավեր, 34 հեղուկ գազ փոխադրող և 19 հեղուկ բնական գազ փոխադրող նավեր», – ասվում է Marine Traffic-ի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և Օմանը վճար  են գանձելու Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Այս մասին Associated Press-ին  հայտնել է հրադադարի բանակցություններին անմիջականորեն մասնակցող տարածաշրջանային պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է ստացված գումարն օգտագործել վերակառուցման համար։ Թե ինչպես է Օմանը ծախսելու այդ գումարը, դեռևս անհայտ է։

Հաղոդվել էր նաև, հրադադարից հետո Իրանը կվերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը, բայց նեղուցով անցնող նավերի համար կսահմանի 2 միլիոն դոլար վճար։