Ապրիլի 20-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է նոր հայց ներկայացնել Սահմանադրական դատարան՝ արմատական ընդդիմադիր կուսակցություններն արգելելու համար, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ նախկինում ներկայացված հայցը հետ կվերցվի, իսկ թարմացված տարբերակը կընդլայնի կուսակցությունների ցանկը՝ ներառելով նաև «Ֆեդերալիստներ» կուսակցությունը։ Անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին «Վրացական երազանքը» պահանջել էր արգելել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների …

