Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել՝ Արցախի մասով բանաձևեր ընդունելու համար

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Բաքվում Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «հանդիպումների ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանն ուղղված հետագա անպատասխանատու փորձեր»։

Ընդգծվել է, թե «փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ ու անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այդ կառույցների ներսում Ադրբեջանի նկատմամբ խորապես արմատացած կողմնակալությունը»։

Նշվել է, թե փաստաթղթերում առկա անընդունելի մեղադրանքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և օրենքի գերակայությանը բացահայտ միջամտություն։

«Բացի այդ, հանդիպումների ընթացքում վճռականորեն մերժվել են բոլոր անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ կեղծ հղումները, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց իրավունքներին և նրանց, իբր, անօրինական ձերբակալությանը վերաբերող մեղադրանքները։ Դեսպաններին նաև տեղեկացվել է, որ այս փաստաթղթերի ընդունումը հատկապես պարադոքսալ է թվում, քանի որ այն համընկել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների՝ վերջերս կայացած հանդիպման հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն  կոչ է արել բելգիական և հոլանդական կողմերին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու իրենց խորհրդարաններում հակաադրբեջանական խմբերի գործողությունները, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին»։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով աջակցում է Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ստեղծել միջազգային մեխանիզմ, ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի տարածքից՝ մինչև 2021 թվականի մայիսի 12-ին զբաղեցրած դիրքեր, ինչպես նաև լուծում տալ Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց հարցին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի