Ավետիք Չալաբյանը՝ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նվիրատու

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունն անցած տարի 472 հազար դրամ նվիրատվություն է ստացել։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված տարեկան հաշվետվության՝ սա կուսակցության միակ ֆինանսավորումն է եղել, անդամավճարներ կամ այլ մուտքեր չեն եղել։ Ընդ որում՝ այդ նվիրատվության մեծ մասը՝ 440 հազար դրամը, կատարել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

2025-ին կուսակցությունը ծախսել է 619 հազար դրամ։ Դրանից 306 հազարը ծախսվել է հարկեր, տուրքերի գծով, 5090 դրամը՝ պարտքերի և միջնորդավճարի ծախս է, իսկ թե ինչ նպատակով է ծախսվել մնացած 306 հազար դրամը, կուսակցությունը հաշվետվությունում չի ներկայացրել։

Նշենք, որ ապրիլի 17-ին պետք է տեղի ունենար «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, սակայն այն չի կայացել։ Կուսակցության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մենուա Սողոմոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ չեն մասնակցելու։

Գայանե Խաչատրյան