Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, ՄԱԿ զարգացման ծրագրի նախկին ղեկավար Հելեն Քլարկին։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և բարձր գնահատել Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի հետ կստեղծվի սերտ համագործակցություն։ Հելեն Քլարկը նշել է, որ Հայաստանում …