Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Հինգերորդ անգամ ԱՄՆ Սենատը մերժել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակելուն ուղղված օրինագիծը՝ Իրանում ապագա ցանկացած ռազմական գործողությունների համար Կոնգրեսի հաստատումը պահանջելով, գրում է CNN-ը։

Օրինագիծը չի ընդունվել ձայների 46 կողմ և 51 դեմ հարաբերակցությամբ։ Դեմոկրատ սենատոր Ջոն Ֆետերմանը միացել է  հանրապետականներին՝ մերժելով այն, մինչդեռ հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլը քվեարկել է դեմոկրատների հետ։

Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ դեմոկրատները կանխատեսելի ապագայում ամեն շաբաթ մեկ քվեարկություն կանցկացնեն պատերազմական լիազորությունների վերաբերյալ։

Որոշ հանրապետականներ, ինչպիսիք են սենատորներ Թոմ Թիլիսը և Լիզա Մուրկովսկին, նշել են, որ պատրաստ են աջակցել ռազմական ուժի կիրառման թույլտվության վերաբերյալ քվեարկությանը, երբ հակամարտությունը հասնի 60-օրյա նշագծին, իսկ Սենատի Հանրապետական ​​կուսակցության ղեկավարությունը չի բացառել այդ քայլը 90 օր անց, եթե հակամարտությունը մինչ այդ չավարտվի։

Այնուամենայնիվ, երկուշաբթի քվեարկության թույլտվության մասին հարցին Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը պատասխանել է. «Ես դեռ չեմ տեսնում, որ դա տեղի ունենա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի