Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում

Լուրեր

26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել բուլղարացի Կիրիլ Միլովը։

Եզրափակիչում Միլովը 3։1 հաշվով հաղթել է հունգարացի Ալեք Շոկեին ու երկրորդ տարին անընդմեջ դարձել Եվրոպայի չեմպիոն։

Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանը կիսաեզրափակիչում 1։7 հաշվով պարտվել է Կիրիլ Միլովին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժեղ է գտնվել բելառուս Կիրիլ Մակսևիչից՝ 4։1։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հայկ Խլոյանը, որը մեկնարկային գոտեմարտում 3։8 հաշվով պարտվել էր Ալեք Շոկեին։ Խլոյանն անցկացրել էր նաև սփոփիչ գոտեմարտ, սակայն դարձյալ պարտվել էր ու ավարտել ելույթը։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Եվրոպայի առաջնությունը բաց էր թողել վնասվածքի պատճառով։

10 ըմբիշով մրցավայր մեկնած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր 1 ոսկե, 1 արծաթե ու 3 բրոնզե մեդալով։ Մալխաս Ամոյանը (77 կգ) 5-րդ տարին անընդմեջ դարձել էր Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների պայքարում նորամուտը նշած Սուրեն Աղաջանյանն (60 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։ ԵԱ-ին մասնակցել էին նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):