Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում: Այս մասին հայտարարել են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես` Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

