Հունվարի 11-ին, ժամը 14։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները մատուռի տարածքից …

