Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
Քաղաքականություն
28.04.2026 | 21:48
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այսօր Ժան-Նոել Բարոյի հետ մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը։
«Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը»,- ասել է Միրզոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։