«Զարմանալի է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելը ցավոտ կերպով ընդունվեց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ Ալեն Սիմոնյանը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։ «Նա կատարում է հայտարարություններ՝ կապված գերիների վերաբերյալ, որոնց, նախևառաջ, պետության պարտականությունն է հայրենիք …

