Կորոնավիրուսի նոր շտամը կարող է ավելի քիչ խոցելի լինել պատվաստանյութերի համար, սակայն դրա վտանգն ավելի ցածր է, քան «դելտայինը», հետևում է վիրուսի նոր տարբերակի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական տեղեկատվությունից։ «Այսօրվա դրությամբ կան սահմանափակ տվյալներ, և «օմիկրոնի» դեմ պատվաստանյութերի արդյունավետության հաստատված ապացույցներ չկան։ Նախնական տվյալները թույլ են տալիս ենթադրել վարակի դեմ պատվաստանյութի արդյունավետության նվազեցման մասին»,- …

