Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 99-ի, հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին։ Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և 27 վիրավորի մասին։ «Այս պահի դրությամբ 99 տուժածներից 10-ը հոսպիտալացվել է»,- գործակալությանը հայտնել է ցնցումներից տուժած Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի խոսնակ Ֆաթիմա Նուրուզյանը։ Նա նաև նշել է, որ անհրաժեշտ բժշկական օգնություն …

