Ուկրաինայի խորհրդարանը կողմ է քվեարկել Արսեն Ավակովի՝ ՆԳ նախարարի պաշտոնից ազատվելուն, որը նա զբաղեցնում էր 2014 թվականի փետրվարից։ Ավակովի հրաժարականի օգտին քվեարկել է 291 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի պարագայում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Հիշեցնենք, որ երեքշաբթի Ավակովը հայտարարել էր հրաժարականի մասին։ Ուկրաինայում նախարարների աշխատանքից ազատման որոշումները կայացնում է Գերագույն ռադան։ Ազգությամբ հայ ուկրաինաբնակ քաղաքական գործիչ …