Քաղաքական ինչ անցյալ ունի ՔՊ-ի` նախագահի հավանական թեկնածուն և ինչ կտա Փաշինյանի թիմի հետ նրա ներդաշնակությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
Բոլորը

Այսօր վերջին օրն էր, երբ Արմեն Սարգսյանը կարող էր հետ վերցնել հրաժարականի դիմումն ու շարունակեր պաշտոնավարել հանրապետության նախագահի պաշտոնում: Խորհրդարանից փոխանցեցին, որ Արմեն Սարգսյանից դիմումը հետ կանչելու ծանուցում չեն ստացել, բայց նրա լիազորությունների դադարեցման արձանագրությունը կկազմեն վաղը:

ՔՊ-ն առայժմ չի շտապում պաշտոնապես հայտարարել, թե ում են առաջադրելու նախագահի պաշտոնում։

Թեև երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, իսկ ավելի ուշ նաև՝ Արմենպրեսը և Առաջին ալիքը գրեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին, այս տեղեկությունն ամբողջ օրվա ընթացքում պաշտոնապես չհաստատվեց։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Factor TV-ին փոխանցեց, որ թեմայի վերաբերյալ առաջիկայում հայտարարություն կտարածեն:

Ինքը՝ Խաչատուրյանը, իր թեկնածությունն իրատեսական է համարում, նշում է՝ ճանապարհ է անցել, համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին․ «Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով այն բոլոր չափանիշները, որ ես ունեմ՝ 40 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Կարելի էր ենթադրել, որ ես կարող եմ այդ ցուցակում հայտնվել՝ հաշվի առնելով նաև այն, որ այսօրվա Կառավարության, նաև քաղաքական թիմի անդամ եմ»։

Ո՞վ է իշխող ուժի նախագահի՝ այս պահին շրջանառվող թեկնածուն և քաղաքական ինչ անցյալ ունի: 63-ամյա Վահագն Խաչատուրյանը Փաշինյանի կաբինետում նախարարի պաշտոն զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 4-ից՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, սակայն նրա քաղաքական գործունեությունը սկսվում է Հայաստանի անկախացման առաջին տարիներից:

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք՝ 1990 թվականից, Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992-96 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 1995-1999 թթ․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, իսկ 1996-1998 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել: Իշխանափոխությունից հետո նա շարունակել է մնալ Տեր-Պետրոսյանի թիմում, եղել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, ինչպես նաև կուսակցության տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը: 2017-ից, սակայն, սառեցրել է ՀԱԿ-ին անդամակցությունը։

Ի դեպ, նախընտրական շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը լքած և Փաշինյանի թիմում հանգրվանած իր նախկին կուսակիցների քայլերն այսպես էր բնորոշել․ «Էլեմենտար ճամբարափոխություն, չեմ ուզում ասել լատիներ բառը, առնետավազք»։

Հեղափոխությունից հետո Վահագն Խաչատուրյանն աշխատանքի է անցել իշխող ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող «ՀայԷկոնոմբանկ»-ում՝ որպես խորհրդի անդամ: Խաչատուրյանը երբևէ չի թաքցրել իր համակրանքը և դրական վերաբերմունքը հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական թիմի նկատմամբ, մասնավորապես՝ արդարացնելով հեղափոխությունից հետո երիտասարդ կադրերի նշանակումը: Իսկ ահա 44-օրյա պատերազմից հետո նա ողջունում էր Փաշինյանի՝ հարևանների հետ խաղաղության դարաշրջան բացելու գաղափարը:

Այսպիսով՝ Վահագն Խաչատուրյանը, ըստ էության, համապատասխանում է Փաշինյանի այն պահանջին, որ ՀՀ նախագահը պետք է ներդաշնակ լինի կառավարությանն ու իշխող ուժին: Արդյո՞ք Վահագն Խաչատուրյանը կարող է, օգտագործելով նախագահին տրված սահմանափակ լիազորությունները, զսպել գործադիր մարմնին, որ Սահմանադրությանը հակասող օրենքներ չընդունի:

«Սա Վահագն Խաչատրյանի անձի հարցն է լինելու՝ պատմության մեջ ինքը կմնա օրենքների խախտումը վավերացնող ա՞նձ, թե՞ ոչ»,- ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը բացառում է, որ Փաշինյանի առաջադրած և ընտրված թեկնածուն կարող է լինել Սահմանադրության պահպանման երաշխավորը:

«Վարչապետը մի որոշում է ընդունում, և իրավաբաններն ասում են, որ չի հակասում Սահմանադրությանը։ Բնականաբար, այս համակարգում նման նախագահը ստորագրելու է կամ չի ստորագրելու, որ ԱԺ նախագահը ստորագրի, բայց ՍԴ չի ուղարկելու, քանի որ վարչապետի հրահանգը չունի»,- ասում է նա։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը շեշտում է՝ նախագահը չպետք է հակակշիռ լինի վարչապետին․ «ՀՀ նախագահը հակակշիռ չէ, նա պետք է ապահովի իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրության մեջ կա տպավորություն, որ գործադիրը, ի դեմս նախագահի, պետք է ունենա շատ լուրջ հակակշիռ»։

Վաղվանից՝ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո, անցկացվելու է նախագահի արտահերթ ընտրություն: Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը՝ հանրապետության նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան