Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Բազմաֆունկցիոնալ կենտրոնում անհայտ տղամարդու կողմից արձակված կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել, որոնցից մեկը՝ երեխա։ Այս մասին «ВКонтакте»-ում հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Ռյազանսկի բազմաֆունկցիոնալ կենտրոններից մեկում ողբերգություն է տեղի ունեցել, անհայտ անձի կրակոցների արդյունքում երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, մարդասպանը կալանավորվել է»,- գրել է Սոբյանինը։ Ոստիկանության տվյալներով՝ …

