Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ Պուտինն իր դժգոհությունն է հայտնել ՆԱՏՕ-ի պատասխաններից

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Պուտինը նշել է ՆԱՏՕ-ի կողմից տրված գրավոր պատասխանում ռուսական առաջարկների անտեսման մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Զրույցի հիմնական թեման Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ, օրինական երաշխիքներ տրամադրելու հարցն էր, այդ թվում՝ Ժնևում ռուս-ամերիկյան վերջին բանակցությունների և Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ֆոնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը հստակ մատնանշել է ԱՄՆ-ի և դաշինքի պատասխաններում ռուսական առաջարկների հիմնարար կետերի անտեսումը։ ՌԴ նախագահը նշել է, որ Դաշինքը պատրաստ չէ հաշվի առնել Մոսկվայի հիմնական մտահոգությունները, մասնավորապես՝ դեպի արևելք չընդլայնվելը և Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ հարվածային զենքի համակարգեր տեղակայելուց հրաժարվելը։

Տաթև Ֆռանգյան