Հայաստանում վերջին տասնամյակում շահութաբեր բիզնես է դարձել ձկնաբուծությունը։ Հատկապես Արարատի մարզում արհեստական ձկնաբուծարաններից շատերը հիմնվել են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորների կողմից, և, չնայած տարիներ ի վեր բնապահպանների բողոքներին՝ դրանք անարգել աշխատել են՝ մեծ վնասներ հասցնելով շրջակա միջավայրին։ Խոշոր ձկնաբուծարաններից մի քանիսի հետևում կանգնած են Հայաստանի նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները: …

