2021թ. նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում հրազեն է գործադրվել «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակիցներին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ: Ստեփանակերտ քաղաքի 1998թ․ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանն սպանվել է, Գևորգ Մելքումյանի, Գագիկ Ղազարյանի և Արմեն Սարգսյանի առողջությանը ծանր վնաս է հասցվել: ԱՀ քննչական կոմիտեի քննիչի …

