Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է Բայրամովի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանում, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ մի շարք երկկողմ հանդիպումներ։ Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Էմմա Չոբանյան

