ՃՈ-ի գործունեության հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ՀՔԾ-ում, ապա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում․ տեղեկացնում են ՀՀ գկխավոր դատախազությունից։

Մասնավորապես, նշված տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում նա հայտնաբերել է մի քանի ավտոմեքենաների վարորդների կողմից տրանսպորտային երթևեկության կանոնների տարաբնույթ խախտումներ:

Տեսուչը թույլ տրված վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն, այնուհետև, համաձայնության եկել տուգանքը վերջիններիս կողմից կանխիկ վճարելու դեպքում այլ՝ ավելի ցածր չափով տուգանք նախատեսող վարչական իրավախախտում արձանագրելու շուրջ: Ելնելով դրանից՝ տեսուչը իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերում նշել է որոշակի գումար, ինչից հետո տուգանքը տեղում գանձելու մտացածին պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից ստացել է տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 20000 ՀՀ դրամ գումարներ:

Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք, վերականգնել վնասը:

Քանի որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տեսուչի՝ 2020-2021թթ. ընթացքում ստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները տևական ժամանակ չեն հանձնվել համապատասխան աշխատակցին, այս ուղղությամբ իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ: Բացի այդ՝ բացակայում են նաև դրանց նկատմամբ վերահսկողության բավարար մեխանիզմները:

Նմանատիպ հանցագործությունների կատարմանը նպաստող նշված պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ մշակելու նշված գործընթացի իրականացման և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ, ինչպես նաև քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները առավել հանգամանքորեն պարզելու համար անցկացնել ուսումնասիրություններ, լուծել խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության հարցը: