Խուճապի մատնվելու պատճառ չկա․ Ուկրաինայի նախագահը՝ Դոնբասում իրավիճակի մասին

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) նիստից հետո հայտարարել է, որ Կիևն աշխատում է Դոնբասում իրավիճակի ամբողջական ապաէսկալացիայի ուղղությամբ՝ խաղաղ կարգավորման միջոցով։ Հունվարի 24-ի երեկոյան պետության ղեկավարի տեսաուղերձը հրապարակվել է նրա Telegram ալիքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ամեն ինչ վերահսկվում է, խուճապի մատնվելու պատճառ չկա»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, բայց հավատում են լավագույնին և դրա համար անում են «բացարձակապես ամեն ինչ՝ գործընկերների, դիվանագետների և զինվորականների հետ միասին»։ Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին հորդորել է «հանգիստ լինել և չբղավել, թե ամեն ինչ կորած է»։

Նիստին հաջորդած ճեպազրույցում ԱԱՊԽ քարտուղար Ալեքսի Դանիլովը նաև հորդորել է ուկրաինացիներին հանգստություն պահպանել՝ նշելով, որ չի տեսնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ հարձակման հնարավորություն։ Դանիլովի խոսքով՝ Կիևն արձանագրում է ռուսական զորքերի տեղաշարժը ՌԴ տարածքում, սակայն դա անակնկալ չէ։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն իր հերթին նշել է, որ այս պահին ռուսական զինված ուժերը չեն ստեղծել որևէ հարվածային ուժ, որը ցույց կտար Ուկրաինա ներխուժման պլանավորումը։

Տաթև Ֆռանգյան