Ազգային ժողովում այսօր մեկնարկել են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, դիմելով ԿԳՄՍ փոխնախարար ժաննա Անդրեասյանին, հարցրեց. «Հայաստանի հանրակրթական ծրագրով պետական ուսումնական հաստատությունում նույն հաստիքն ունեցող ուսուցիչները ստանում են տարբեր աշխատավարձ. սա խտրություն չէ՞»: Անդրեասյանը պատասխանեց. «Կառավարության քաղաքականությունն է, որն արտացոլված է իրավական ակտերում: 2020 թվականի հունվարի …

