Բելառուսի հետ ԵՄ արտաքին սահմանին հազարավոր ներգաղթյալների կուտակման ֆոնին Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեհոֆերը ԵՄ-ին կոչ է արել աջակցել Լեհաստանին ու Գերմանիային, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Լեհաստանը կամ Գերմանիան ինքնուրույն չեն կարողանում գլուխ հանել։ ԵՄ բոլոր երկրները պետք է միավորվեն, քանի որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է օգտագործել փախստականների ճակատագիրը՝ ապակայունացնելու Արևմուտքում իրավիճակը»,- …

