ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: ԱԺ նախագահը նաև ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմին: ԱԺ նախագահի հետ «Եռաբլուր» պանթեոն են այցելել նաև ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պաշտոնատար այլ անձինք:

