«Ինչո՞վ եմ ես կապիտուլյանտ». «Եռաբլուրում ձե՛ր մեղքն է»․ կռիվ հանձնաժողովի նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ես կտրականապես չեմ ընդունում այդ կապիտուլյանտ բառը, երևի այդ բառն օգտագործող մարդը չի հասկանում, որ կապիտուլյացիան և որոշակի օկուպացիան տարբեր բառեր են: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանի ելույթին:

«Այո, ես իրավունք ունեմ այդ բառից վիրավորվելու, որովհետև նա ով ինձ կապիտուլյանտ է կոչում, որովհետև այս իշխանության կողքին եմ կանգնած, ապա պետք է բացատրի, թե ինչով եմ ես կապիտուլյանտ, մարդ, որը 3 անգամ գնացել է ռազմի դաշտ, երեք անգամ պատրաստ է եղել մեռնել էս երկրի համար և դրանից հետո նրան դավաճան ու կապիտուլյանտ են կոչում: Խնդրում եմ՝  այդ բառերն օգտագործելուց մի քիչ զգույշ լինել, որովհետև դրանով վիրավորում եք ոչ միայն ինձ, այլև այն բոլոր ընկերներին, որոնք իրենց կյանքը դրել են 1990-ականներից: Ես այդ ճանապարհն անցել եմ, դուք ձեզ հարց տվեք, թե դուք ինչ եք արել մեր երկրի համար 30 տարվա մեջ:  Շատ հեշտ է հայրենասիրությունից խոսել, ասել մտքեր, որոնք քեզ չեն պատկանում, այլ ուղղակի գերազանց սովորած բառեր են: Մի՛ ասեք դա, գեղեցիկ չէ,- նշեց Ասլանյանը:

Ի պատասխան Լիլիթ Գալստյանը նշեց. «Մենք ձեզ պետություն հայրենիք ենք տվել, դուք դավաճանել եք մեր պետությանն էլ հայրենիքին էլ»:

«Դուք պետություն չեք տվել, դուք պետությունը քանդել եք ամբողջությամբ»,-արձագանքեց ՔՊ-ական պատգամավորը:

«Գնացե՛ք Եռաբլուր և ձեր ներդրումն ու մեր ներդրումը կհասկանաք»,- հակադարձեց Գալստյանը:

«Եռաբլուրը ձեր մեղքն է, նախկին իշխանությունների, որոնք երկիրը ռազմական տեսակետից, բարոյական տեսակետից ոչնչացրեցին»,-հայտարարեց Հակոբ Ասլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: