Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում «կարևոր իրադարձություններ են սպասվում»

Լուրեր

18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում կարևոր իրադարձություններ են սպասվում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։

Նա նշել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ մակարդակում են։

Աբդոլլահիանը մեկնաբանել է նաև Իրանի ճանապահների ու քաղաքաշինության նախարարի այցն Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցն Իրան․ «Երկու երկրների տարբեր պաշտոնատար անձանց փոխադարձ այցերը ցույց են տալիս, որ մեր հարաբերությունները գտնվում են ճիշտ և լավ ուղղության վրա»։

Իրանցի պաշտոնյան հիշեցրել է, որ իր Բաքու այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հավելելով, որ դրանից հետո երկու երկրների հարաբերություններում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։

Հավելենք, որ նախօրեին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն իր այցը Ադրբեջան սկսել էր Արցախի գրավյալ Վարանդայից․ իրանական պատվիրակության ինքնաթիռը վայրէջք էր կատարել տեղի օդանավակայանում։

Էմմա Չոբանյան