Պեսկովը հայտարարել է, թե «Կրեմլը մտահոգությամբ է հետևում ԱՄՆ-ի կողմից լարվածության աճին»

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա բանակցությունների վերաբերյալ հստակություն կլինի այն բանից հետո, երբ ամերիկյան կողմից պատասխան կստացվի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։ Մինչդեռ, Կրեմլը մտահոգությամբ է հետևում ԱՄՆ-ի կողմից լարվածության աճին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք այն փաստը, որ ԱՄՆ-ը 8․500 զինվորականի մարտական բարձր պատրաստության վիճակի է բերել՝ Եվրոպայում տեղակայելու համար, ազդում է բանակցությունների ընթացքի վրա։

«Դա չի ազդում բանակցությունների ընթացքի վրա, բանակցությունները, ըստ էության, ավարտվել են ներկա փուլում: Մինչև հասկանալը, թե ինչպես և երբ ենք շարունակելու, մենք պետք է ստանանք այդ տխրահռչակ տեքստը: Հուսով ենք, որ դա կլինի այս շաբաթ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը։

«Իսկ այն, որ ԱՄՆ-ի կողմից թե՛ տեղեկատվական առումով, թե՛ դե ֆակտո լարվածությունը սրվում է, երեկ շատ ենք խոսել այդ մասին, այստեղ ոչինչ չի փոխվում: Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում Միացյալ Նահանգների գործողություններին»,- հայտարարել է Պեսկովը։

Տաթև Ֆռանգյան