Նույն հաստիքի ուսուցիչները ստանում են տարբեր աշխատավարձ․ սա խտրականություն չէ՞․ Բլեյանը՝ Անդրեասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
Բոլորը

Ազգային ժողովում այսօր մեկնարկել են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները։

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, դիմելով ԿԳՄՍ փոխնախարար ժաննա Անդրեասյանին, հարցրեց. «Հայաստանի հանրակրթական ծրագրով պետական ուսումնական հաստատությունում նույն հաստիքն ունեցող ուսուցիչները ստանում են տարբեր աշխատավարձ. սա խտրություն չէ՞»:

Անդրեասյանը պատասխանեց. «Կառավարության քաղաքականությունն է, որն արտացոլված է իրավական ակտերում: 2020 թվականի հունվարի մեկից սահմանվել է նվազագույն դրույքաչափ 108 հազար 8 հարյուր դրամի չափով: Դա հենց նպատակ է ունեցել միասնականացնել դաշտը նվազագույն մասով, որպեսզի չունենանք դպրոց, որտեղ դրույքաչափը կհաշվարկեն ավելի ցածր: Բայց մենք ունենք իրավիճակ, որն ուղղակիորեն պայմանավորված է դպրոցների ֆինանսավորման բանաձևով, որով դպրոցները ստանում են տարբեր հնարավորություններ և սահմանում են տարբեր դրույքաչափեր»։

ԿԳՄՍ փոխնախարարը նշեց նաև, թե ինչ փոփոխություններ են՝ նախատեսում նշված մասով. «Մեր առաջարկած փոփոխությունները, որոնք վերաբերում են թե՛ ընդհանուր առմամբ դրույքաչափի փոփոխությանը, թե՛ հավելավճարների հստակ սահմանմանը, հնարավորություն են տալու կանոնակարգել դաշտը»:

Մանրամասները՝ տեսանյութում: