Չեմ կարծում, որ այս փուլում կարելի է մշակել ՀԱՊԿ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր․ Նիկոլայ Բորդյուժան՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյուժան այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ պատասխանել է հարցին, թե ո՞ր դեպքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակում Հայաստանը կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի նույնքան օպերատիվ միջամտության վրա, որքան տեղի ունեցավ Ղազախստանի իրադարձությունների պարագայում։

Ի պատասխան՝ Բորդյուժան նշել է, որ խորապես գիտի ղարաբաղյան հակամարտության և սահմանային խնդիրը, երկար տարիներ զբաղվել է դրանով, բայց ՀԱՊԿ-ի նույն արձագանքի մասին չէր խոսի, ինչ Ղազախստանի դեպքում։

«Ես կխոսեի Հայաստանին և Ադրբեջանին ճանաչված սահմանների հաստատման հարցում աջակցելու անհրաժեշտության մասին: Իսկ դա նշանակում է համատեղ խմբերի ստեղծում, նշանակում է արխիվներից նյութերի, տարբեր տարիների քարտեզների տրամադրում, այդ թվում՝ Ռուսաստանից»,- ասել է Բորդյուժան՝ կարծիք հայտնելով, որ սահմանների սահմանազատումը կբացառեր զինված բախումներն ու փոխհրաձագությունը։

ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ սահմանազատման և սահմանագծման նման խմբեր Ռուսաստանը ժամանակին ստեղծել է Չինաստանի և Ղազախստանի հետ։ Եղեել են վիճելի տարածքներ, կրքերի սրվածություն, այնուամենայնիվ, կողմերին հաջողվել է դիվանագիտական մեթոդներով գտնել փոխընդունելի լուծումներ։

«Չեմ կարծում, որ այս փուլում կարելի է խոսել կամ մշակել ՀԱՊԿ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր։ Ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում կայունության երաշխիք է, թեև միջադեպեր էլ են գրանցվում։ Հետևում եմ գործընթացներին և նույնքան անհանգստանում եմ կայունության համար»,- նշել է նա։

Տաթև Ֆռանգյան