ՌԴ նախագահն ասել է՝ ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է միջազգային իրավունքով․ ասենք՝ սխալվում եք, կփոխվի՞ նրանց կարծիքը․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է

-Պարո՛ն Թորոսյան, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո երկու անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հայտարարել է՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ միջազգային նորմերի համաձայն», և ո՛չ ՀՀ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը չեն  հակադարձել։ Ինչո՞ւ արձագանք չեղավ մեր քաղաքական դաշտում։

-Իսկ ի՞նչ արձագանք պետք է լիներ։

-ԱԺ-ի այն ուժերը, որ Արցախի անկախության կողմնակից են, պետք է հրապարակայնորեն դեմ արտահայտվեին սրան, բայց խմբակցություններից ոչ մեկը դա չարեց։

-Դուք լավ նշեցիք՝ ինչ սկզբունք․․․ ասաց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք, ճի՞շտ է։ Հիմա եթե 25 կամ 30 տարի ասել ենք, որ դա այդպես չէ, բայց միջազգային իրավունքի այլ սուբյեկտների կողմից, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, որը շատ կարևոր սուբյեկտ է՝ թե՛ մեր կոնֆլիկտի համատեքստում, քանի որ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ, թե՛ մեր ռազմավարական դաշնակից, թե՛ տարածաշրջանում շատ կարևոր դերակատար, և թե մյուս միջազգային իրավունքի սուբյեկտների կողմից կա նման ընկալում․․․ Մեր հայտարարությունները նրանց ընկալումներում ինչ-որ բան փոխելո՞ւ են, թե՞ չէ։

Հարցն այստեղ է․ մենք կարող ենք հենց հիմա էլ հայտարարել, թե բոլորդ սխալվում եք, դա այդպես չէ, բայց նրանց կարծիքը, և ոչ միայն կարծիքը, այլև գործողությունները կփոխվե՞ն դրանից, թե՞ չեն փոխվի։ Եվ այստեղ է, որ երևում է այդ խզումը, որ այդ թվում կարևոր դերակատարների մոտ կա դիրքորոշում այդ հարցում, որն իրենք բացատրում են՝ ինչի վրա է խարսխված, և մենք դա հերքում ենք մեր ներքին քաղաքական դիսկուրսում, մենք ունենում ենք հարցի չլուծում, երկարատև չլուծում։ Ես կողմնակից եմ, որ այդ իրողությունները հաշվի առնելով՝ գնանք լուծման, և ոչ թե չլուծման՝ ինչպես ժամանակին իրականացվել է։ Հիմա մեր առջև խնդիր է դրված հարցերը լուծել, և ոչ թե չլուծել։ Չլուծելը բերում է աղետների, ինչին մենք, դժբախտաբար, ականատես ենք եղել 2020 թվականին։

-Դուք՝ որպես քաղաքական գործիչ և կառավարող ուժի ներկայացուցիչ, որն առաջ է բերել խաղաղության դարաշրջանի թեզը, իսկապես անկեղծ հավատո՞ւմ եք, որ թուրքերի հետ հնարավոր է հարևանություն անել՝ հաշվի առնելով այն պատմական բեռը, որ ունենք։ Ադրբեջանի հետ հարաբերությունը դեռևս մի կողմ դնենք, որովհետև այս պահին տաք կոնֆլիկտ կա։

-Հավատալը քաղաքական կատեգորիա չէ։ Ես կարող եմ հավատալ կամ չհավատալ ինչ-որ բանի։ Ես համոզված եմ, որ եթե մենք այդ ուղղությամբ չգնանք, ջանքեր չգործադրենք, ապա դատապարտված ենք կրկին ձախողման և դատապարտված ենք լինել այսպիսի կամ ավելի վատ իրավիճակներում։ Այսօրվա վիճակն էլ կրկին գոհացուցիչ չէ։ Եվ եթե մենք այդ համոզմունքով չենք առաջնորդվում, և առաջնորդվում ենք, օրինակ, հետևյալ համոզմունքով, որ նրանց հետ որևէ բան հնարավոր չէ պայմանավորվել, միևնույն է՝ այս տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինելու, միևնույն է՝ մենք լինելու ենք, ինչպես եղել ենք 100-ամյա թշնամության մեջ։ Եկեք թարս նստենք, ուղիղ խոսենք՝ դա ինչի՞ է բերելու։ Մենք տեսել ենք, թե դա ինչի է բերել, և եթե նույնիսկ դա լինի շատ դժվար, եթե նույնիսկ դա մեզ չհաջողվի մեր իշխանության տարիներին, չհասցնենք դրան հասնել, միևնույն է՝ մենք պետք է գնանք այդ ուղղությամբ և ոչ թե հակառակ ուղղությամբ։ Այստեղ է մեր հանձնառության կարևորությունը՝ մենք չգիտենք, թե երբ կհասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը կամ մյուս խրթին հարցերի լուծմանը, բայց մենք գիտենք՝ այդ ուղղությամբ պետք է գնանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան