Ով է Փաշինյանի մատնանշած նախագահի թեկնածուն. ՔՊ-ում վստահ են` ընտրվելու է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Արմեն Սարգսյանի հրաժարականից երկու օր անց հայաստանյան խորհրդարանական ուժերը չեն բացահայտում նախագահի իրենց թեկնածուների անունները: Նիկոլ Փաշինյանը, սակայն, երեկ երեկոյան նախապես ստացված գրավոր հարցերով առցանց ասուլիսի ընթացքում, անուններ չհնչեցնելով, ուրվագծեց շրջանակը, թե ինչ չափանիշներ պետք է ունենա ՀՀ նախագահը:

«Պետք է գնանք լուծումների, որ ՀՀ նախագահի, վարչապետի և խորհրդարանական մեծամասնության միջև լինի ներդաշնակություն, առավել ևս՝ հիմա, երբ կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ»,- նշեց նա։

Փաշինյանը նախագահի՝ գործադիր և օրենսդիր մարմինների հետ համաձայնվեցված գործելաոճն անհրաժեշտ է համարում՝ աչքի առաջ ունենալով այն, թե ինչպես էր Արմեն Սարգսյանը մի քանի ամիս առաջ պահանջում իր հրաժարականը կամ մերժում ստորագրել այս կամ այն հրամանագրի նախագիծը:

Իշխող ՔՊ-ում չեն բացահայտում, թե ով է, Փաշինյանի պատկերացմամբ, Կառավարությանը ներդաշնակ գործող անձը: Իշխող ուժի ներկայացուցիչները, սակայն, արդեն այսօր հայտարարում են՝ ընդդիմության առաջադրած թեկնածուն չի կարող ընտրվել ՀՀ նախագահ:

«ՀՀ նախագահ կլինի այն մարդը, ում կառաջադրի ՔՊ-ն և կընտրի ՔՊ խմբակցությունը: Միայն մեր խմբակցությունը կարող է նախագահ ընտրել»,- ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ  Պապոյանը։

Չնայած իշխանական ուժի ներկայացուցչի այս պնդմանը՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամները պատրաստվում են  նախագահի թեկնածու առաջադրել և Նիկոլ Փաշինյանին փոխանցում են՝ հույս չունենա, թե ներդաշնակ կլինեն իշխանական թեկնածուին քվեներ տալու հարցում:

Խորհրդարանում երեք խմբակցություններից որևէ մեկին չի հաջողվելու առաջին փուլով նախագահ ընտրել՝ անհրաժեշտ 81 քվե չունենալու պատճառով: Արդեն երկրորդ փուլում նախագահ ընտրվելու համար ՔՊ-ին բավարար կլինի 65 քվեն: Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ էության, բացառելով ընդդիմադիրների հետ համագործակցությունը՝ ակնարկեց հենց այս սցենարով նախագահ ընտրելու մասին:

Ընդդիմադիրներն իշխանության հետ համագործակցությունը բացառելով՝ ևս չեն շտապում նշել, թե ում են առաջադրելու նախագահի պաշտոնում: «Հայաստան» խմբակցության պատգամավորները Քոչարյանին առաջադրելու հարցին ուղիղ պատասխան չտվեցին:

«Նախագահը չպետք է լինի միայն իշխանության կամ ընդդիմության թեկնածուն, պետք է ապահովի համահայկականությունը, թեկնածուն չպետք է լինի կուսակցական»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից չեն բացառում համագործակցությունը «Հայաստան» խմբակցության հետ, միայն թե թեկնածու առաջադրելու հարցում որոշում չկա:

Եվ մինչ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը չեն շտապում հայտնել իրենց թեկնածուների անունները, կուլիսներում արդեն իսկ շրջանառվում են նախկինում Նիկոլ Փաշինյանի հետ «Ելք» դաշինքում համագործակցության փորձ ունեցած երկու ուժերի՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի անունները: Էդմոն Մարուքյանը չցանկացավ այս թեման մեկնաբանել՝ նշելով, որ զբաղված է, իսկ Արամ Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Մինչ քննարկվում է՝ ով կլինի ՀՀ 5-րդ նախագահը, չորրորդ նախագահի անվան շուրջ նոր աղմուկ է հասունանում․ դեռ վերջնականապես բացահայտված չլինելով Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական պատճառները՝ տեղեկություն հրապարակվեց, որ նա մինչ նախագահ դառնալն այլ երկրի քաղաքացի է եղել: Ընդ որում, խոսքն այս անգամ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության մասին չէ։ ԱԱԾ-ն այժմ ուսումնասիրում է այս տեղեկությունը, իսկ Արմեն Սարգսյանը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել այս լուրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան