Factor TV-ի արձանագրումից հետո ՆԳՆ-ում կարմիր բերետավորին առնչվող ծառայողական քննություն է սկսվել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Կարմիր բերետավորի՝ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի որոշմամբ նախարարությունում ծառայողական քննություն է սկսվել։

Հիշեցնենք՝ Factor TV-ն 2024 թվականի դեկտեմբերի 13-ին արձանագրել էր, որ Գումի շուկայի մոտ մսավաճառների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած քաշքշուկից հետո կարմիր բերետավորներից մեկը, բերման ենթարկելով քաղաքացուն, անհեթեթ պահանջ էր ներկայացրել։ Մասնավորապես, ասել էր․ «Աչքերդ չկլորցնես»։

Ոստիկանության այս և այլ ծառայողներ ոչ միայն անհարգալից էին խոսել մսավաճառների հետ՝ այդ թվում նրանց դիմելով «արա»-ով, այլ նաև բռնություն էին կիրառել։ Այդ ժամանակ կիրառվել էր նաև արցունքաբեր գազ, ինչն աննախադեպ էր սոցիալական բնույթի ակցիայի ժամանակ։

Հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Factor TV-ն Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են իր ենթակաները բռնություն կիրառում քաղաքացիների նկատմամբ և անհեթեթ պահանջներ ներկայացնում։ Նախարարը հայտարարեց, որ միջադեպից հետո ՆԳՆ-ում ծառայողական քննություն է սկսվել։

«Ձեր նշած եզրույթով քաղաքացուն դիմելու հետ կապված, անկախ նրանից, թե ում նկատմամբ է եղել այդ արտահայտությունը, իմ ռեակցիան արտահայտվել է ծառայողական քննության տեսքով։ Ձեր նշած դրվագով կոնկրետ անձի օգտագործած ձևակերպման մասով, և ոչ միայն, կա ծառայողական քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի այդ վարքագծին»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին մսավաճառները Գումի շուկայի տարածքում վաճառում էին սպանդանոցներից դուրս մորթված մսեղենը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանության մեծաթիվ ծառայողների ուղեկցությամբ փորձում էին բռնագանձել սպանդանոցներից դուրս մորթված մսեղենը։ Մսավաճառների դիմադրությունը ոստիկանության տարբեր ծառայողների կողմից բիրտ ուժի կիրառման արժանացավ։

Նարեկ Կիրակոսյան