Թրամփի թիմը մտադիր է Ուկրաինայում խաղաղության հասնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օգնությամբ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները մշակում են պատժամիջոցների լայնածավալ ռազմավարություն, որը նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական համաձայնության հասնելու համար՝ միաժամանակ ուժեղացնելով ճնշումը Իրանի և Վենեսուելայի վրա: Թրամփի թիմը դիտարկում է երկու հիմնական մոտեցում, Bloomberg-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Դրանցից մեկը վերաբերում է ռուսական նավթ արտադրողների նկատմամբ պատժամիջոցների թուլացմանը, եթե դա օգնի հասնել խաղաղության համաձայնագրի, և եթե նախագահական վարչակազմը տեսնի, որ հակամարտության կարգավորմանը հնարավոր է շուտով հասնել: Երկրորդ տարբերակը ենթադրում է պատժամիջոցների խստացում՝ Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու նպատակով։

Ռուսաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ քաղաքականությունը կարող է ներառել երկրորդական պատժամիջոցների ավելի մեծ կիրառում նավթի առևտրում, այդ թվում՝ եվրոպական նավագնացային ընկերությունների և ասիական գնորդների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի խոշոր ընկերությունների դեմ, ասել են Թրամփի թիմից։ Մյուս հնարավոր մոտեցումը դանիական և թուրքական նեղուցներով ռուսական նավթ տեղափոխող լցանավերի դեմ ավելի վճռական գործողություններ ձեռնարկելն է։

Եվրոպացիները կարող են օգնել Վաշինգտոնին այս հարցում։ Դեկտեմբերին սկանդինավյան 12 երկրներ պայմանավորվել են վերահսկել Բալթիկ ծովով ռուսական նավթ տեղափոխող լցանավերի աշխատանքը և ստուգել նրանց ապահովագրության առկայությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի