Խոստում, որն այդպես էլ չկատարվեց․ ինչո՞ւ են կալանքի գործերը շարունակում մակագրվել ձեռքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.03.2026 | 13:07
Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
14.03.2026 | 12:58
Նավթի գներն աճել են
14.03.2026 | 12:34
Մեր դե՞մ եք քվեարկելու, ասում են` ՌԴ-ի հայերը մեր դեմ են քվեարկելու. Փաշինյանը Սիսիան է գնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 12:15
Իրանը սպառնում է ԱՄՆ-ին հարձակվել տարածաշրջանի նավթագազային օբյեկտների վրա
14.03.2026 | 12:12
Էդուարդ Սպերցյանը ջերմ ընդունելության է արժանացել Սոչիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 11:55
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները․ Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 11:33
10 միլիոն դոլար պարգևատրում՝ Իրանի նոր այաթոլլայի մասին տեղեկատվության համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջարկը
14.03.2026 | 11:11
Հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ առևտրաժամանցային կենտրոններից մեկում
14.03.2026 | 10:44
«Կյանքդ կերան, կաշիդ ու ոսկորդ թողեցին». արփեցին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 10:37
Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
14.03.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 14-ի դրությամբ
14.03.2026 | 10:07
Շիրակի մարզում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում
14.03.2026 | 00:49
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է
13.03.2026 | 23:44
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու արյունալի սցենարները, որոնք փորձում են իրականացնել մեր տարածաշրջանում. Էրդողան
13.03.2026 | 23:28
Կուբան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ
Բոլորը

Հայաստանում ամբողջությամբ էլեկտրոնային դատավարական համակարգի անցնելու անհրաժեշտություն կա։ Այս մասին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսեց 2024 թվականի ամփոփիչ ասուլիսում։

«Խոսքը գործերի մակագրման Cast համակարգի մասին է։ Մեր կողմից որոշում է կայացվել, որ պետք է առաջնահերթ լուծվի դատավորների մակագրման համակարգի հետ կապված խնդիրը, որպեսզի բոլոր այն համակարգերը, որոնք մենք ունենք և կունենանք մոտ ապագայում, ինտեգրվեն այդ համակարգին, և վերջնարդյունքում մենք ունենանք ամբողջովին էլեկտրոնային դատավարական համակարգ, ընդ որում՝ խոսքը  բոլոր դատավարությունների մասին է»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Սա նշանակում է, որ կալանքի, խուզարկություն իրականացնելու և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ենթակա այլ միջնորդություններն ու բողոքները ևս պետք է համակարգչով մակագրվեն դատավորներին։ Կալանքի ձեռքով մակագրման խնդրին Factor TV-ն անդրադարձել էր մի շարք հրապարակումներում։ Ընդդիմախոսները պնդում են՝ ձեռքով մակագրման դեպքում որոշ գործեր մակագրվում են ցանկալի դատավորներին։

«Լինում են դեպքեր, երբ քաղաքական իշխանությանը պետք է երաշխիք, որ անձի նկատմամբ կկիրառվի կալանք։ Այս համակարգի չներդնելն այդ երաշխիքն է»,- Factor TV-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ի վերջո երբ է գալու այն ժամանակը, երբ կալանքի և խնդրահարույց մյուս բոլոր միջնորդությունները համակարգչով մակագրվեն դատավորներին: Դեռևս 2024-ի մարտին Factor TV-ի հետ զրույցում Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության պետ Խորեն Պետրոսյանը  հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում՛։

«Ժամկետներ նորից չնշեմ, որովհետև եթե ասեմ մի ամսից, կարող է հետո պարզվել, որ սխալ ինֆորմացիա եմ ձեզ տվել։ Աշխատում ենք, ամենօրյա ռեժիմով ծրագրավորողների հետ աշխատում ենք, փորձում ենք ինչ-որ վերջնական բնութագիր ունենալ, որից հետո, կարծում եմ, նոր կարող ենք ինչ-որ մոտավոր ժամկետներ կլինեն, թե երբ այս գործողությունները կլինեն էլեկտրոնային»,- ասել է Խորեն Պետրոսյանը։

Վերջինիս  հետ այս հարցազրույցից 4 ամիս անց Դատական դեպարտամենտ գրություն էինք ուղարկել՝ պարզելու համար, թե արդոք հստակեցվել են  կալանքների մակագրման էլեկտրոնային տարբերակին անցնելու ժամկետները։ Դեպարտամենտից  2024 թվականի դեկտեմբերը նշվել էր որպես վերջնաժամկետ։

«Աշխատանքային խմբի եզրակացություններն ու առաջարկություններն ամփոփելուց և դրանց հիման վրա ծրագրային լուծումների ներդրումից հետո, մինչև 2024 թվականի դեկտեմբեր հնարավոր կլինի Ձեր կողմից մատնանշված միջնորդությունների մակագրումն իրականացնել համակարգչային եղանակով»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Դատական դեպարտամենտից։

Այնինչ նոյեմբերին ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե չգիտի՝ ինչ վերջնաժամկետի մասին է խոսքը։

«Այս պահին գոնե ես չեմ հիշում, որ դեկտեմբերի 1-ից ինչ-որ հատուկ ծրագիր է մտնելու համակարգ, բայց դուք ճիշտ եք, որ մեր ամենաառաջնային  նպատակը հիմա  այն է, որ այսուհետ քրեական գործերով ոչ մի  մակագրում, նույնիսկ մինչդատական վարույթի , այսինքն՝ կալանքների մակագրումը չլինի ձեռով, բայց դա դեռ ձեռքով է»,- նշել է Կարեն Անդրեասյանը։

Դեռևս 2024 թվականի մարտի սկզբին Անդրեասյանը հանդիպում էր ունեցել Ազգային Ժողովի պատգամավորների հետ ու հայտնել, որ կալանքների մակագրման էլեկտրոնային համակարգը օրերի ընթացքում կսկսի գործել։

Այս խոստումից 2 ամիս անց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրավոր հարցում էր ուղարկել Անդրեասյանին՝ փորձելով պարզել, թե ինչու համակարգը չի գործում, ինչին ի պատասխան ԲԴԽ-ից հայտնել էին, թե աշխատանքներ են իրականացվում։

Հիշեցնենք, որ Անդրեասյանը 2024-ի տարեվերջին հրաժարականի դիմում  ներկայացրեց և ԲԴԽ նախագահն այժմ Արթուր Աթաբեկյանն է։ ԲԴԽ մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչու մինչև այժմ կալանքների համակագչային մակագրման համակարգը չի ներդրվել։

«Դեռևս չի հաջողվել  ամբողջությամբ լուծել դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգում առկա տեխնիկական խնդիրները և,  կատարելով անհրաժեշտ իրավական կարգավորումները,  ներդնել գործերի ամբողջ ծավալով էլեկտրոնային մակագրման գործիքակազմ, այդ իսկ պատճառով գործերը շարունակում են մակագրվել գործող կարգով խնդիրը գտջնվում է ԲԴԽ-ի և դատական դեպարտամենտի  ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են քայլեր՝ խնդրին հնարավորին սեղմ ժամկետում լուծում տալու նպատակով»,-  Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ԲԴԽ նախագահի խորհրդական Մերի Գևորգյանը։

Իրավասու բոլոր պաշտոնյաները թեև պարբերաբար կարևորում են կալանքների ձեռքով մակագրումից հրաժարվելու կարևորությունն ու խոստանում քայլեր ձեռնարկել համակարգչային մակագրմանն անցնելու ուղղությամբ, սակայն խոստումները մնում են անկատար։ Այսպիսով՝ գործընթացի վրա մարդկային գործոնի ազդեցության ռիսկը շարունակում է պահպանվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան