Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց, ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթկոֆի այսօրվա հայտարարությանը, թե Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնում տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում։

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Բադալյանը:

Հիշեցնենք, որ Սթիվ Ուիթկոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել էր, թե, հավանաբար, Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնում տեղի կունենա մի քանի ամիսների, այլ ոչ թե տարիների ընթացքում։

«Դա կարող է տեղի ունենալ, ես խոսում եմ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին, դա կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Մենք կարծում ենք, որ շատ-շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը։ Կարծում եմ՝ երկուսն էլ կարող են պատրաստ լինել միանալ Աբրահամյան համաձայնագրերին։ Այսպիսով, սա նախագահի համար հսկայական նախաձեռնություն է։ Սա նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել էր Թրամփի բանագնացը։